Մայիսի 9-ը այլևս պարզապես տոն չէ։ Դա մեր հիշողությունն է, մեր արժանապատվությունը, մեր ցավը։
Շուշին ազատագրեցինք, ստեղծեցինք բանակ, հաղթեցինք՝ արյամբ, կորուստներով, հավատով։ Բայց այսօր այդ ամենը դարձրին կորուստ։ Քայքայեցին, մոռացան, ու ցավալիորեն՝ մսխեցին։
Հաղթանակը խլեցին, բայց հիշողությունը չեն կարող։
Մայիսի 9-ը մեզ համար մնում է ՀԱՂԹԱՆԱԿ, այլ ոչ պարտություն։
Մենք չենք մոռանում։ Մենք պարտք ունենք՝ ապրելու ու վերստին արժանանալու այդ հաղթանակին։
Հակոբ Հակոբյան